Ազգային ժողովի սակավաթիվ անկուսակցական պատգամավորներից ոմանք ևս խորհրդարանից դուրս մղվելու վտանգի տակ են: Մեր տեղեկություններով, անկուսակցական Մխիթար Վարագյանը, որն աշխարհին 7-միլիարդերորդ պայմանական նորածին պարգևած Արթիկի քաղաքապետ Խաչիկ Վարագյանի եղբայրն է, նույնպես այս խնդրի առաջ է կանգնած: Ըստ ՀԱԿ-ի հրապարակած ցուցակի, պատգամավորի «ձեռքի տակով են անցնում» մեքենաների ներկրման բիզնեսը, որոշ շինարարական աշխատանքներ և Արթիկի քարի արդյունահանումը: Ըստ մամուլի հրապարակումների` եղբայրներին «դեմք» է դարձրել ավագ Վարագյանը, ով եղել է Ղազախստանի նախագահի խորհրդական:
Հավելենք, որ Մխիթար Վարագյանը դասվում է այն կոճակ սեղմող պատգամավորների թվին, որոնց «ձեն-ծպտունը» դահլիճում չի լսվում: Վերջինս մյուսներից տարբերվում է թերևս նրանով, որ գրեթե միշտ նախընտրում է ԱԺ ներկայանալ սև «մայկայով»:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ